«Աշխարհի հրաշալիքներից մեկը հայոց այբուբենն է». ռուս քահանան բացահայտել է հայոց այբուբենի գաղտնիքներից մեկը

1717

Քիմիական տարրերի հնագույն հայկական անվանումների ու Պարբերական աղյուսակում դրանց հաջորդական համարների միջև ալգորիթմիկ կապ գոյություն ունի։

Բանն այն է, որ քիմիական տարրի հնագույն հայկական անվանման տառերի թվային արժեքների գումարը հավասար է Պարբերական աղյուսակում այդ տարրի հաջորդական համարին։

Ահա թե այս մասին ինչ է ասել ռուս ավագ քահանա Անդրեյ Տկաչևը.

«Նախկինում այբուբենները ստեղծվում էին հստակ նպատակներով, ոչ թե թերթեր կամ խոհանոցային գրքեր կարդալու, այլ Աստծուն ճանաչելու համար։

Այբուբենն իմանալը հավասար էր Աստծու մասին իմանալուն։ Հունական, լատինական, հայկական, ռուսական, հրեական այբուբեններում յուրաքանչոյւր տառին մի թիվ է համապատասխանում։ Մաշտոցը ստեղծել է իր այբուբենը, որտեղ քիմիական տարրերի անվանումներն են ոսկի, արծ, արճիճ և այլն։

Գումարում ես տառերի թվային արժեքները և ստանում 79՝ ոսկու համար, 47՝ արծաթի, 82՝ կապարի։ Ամեն ինչ այնքան խորքային է մտածված, որ դարեր շարունակ ճիշտ ուղի է ցույց տալիս։ Աշխարհում զարմանալի շատ բան կա։ Մենք կմահանանք, երբ դադարենք զարմանալ։

Մի՛ դադարեք զարմանալ։ Աշխարհի հրաշալիքներից մեկը հայկական այբուբենն է»,- ասել է հոգևորականը։