Հայրը որդու դին Արցախից բերել է Գորիս. Հարազատները կասկածնե՞ր ունեն

2472

Երեկ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Armlur լրատվականին մահացած զինվորի մտերիմներից հայտնի դարձավ, որ զինվորի հայրը տղայի դին Արցախից բերել է Գորիս քաղաք, որպեսզի տղայի դին փորձաքննության ենթարկեն՝ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվել:

Դատելով իրավիճակից՝ սպայի հարազատները կասկածներ ունեն տղայի մահվան հանգամանքի հետ կապված. միգուցե այնտեղ ինչ-ինչ հանգամանքներ թաքցնեն, ուստի դին Արցախից տեղափոխել են տվել Գորիս քաղաք: Ըստ նախնական վարկածի՝ իբր սպան ինքնասպան է եղել:

Ավելի վաղ ArmLur.am-ը բացառիկ մանրամասներ է հայտնել: Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը:

Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում:

Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: