Այսօր իմ ծանոթ մանղալչին վերջապես ասաց լավ քյաբաբի ֆարշ պատրաստելու գաղտնիքը․ ահա այն

4805

Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փքուն և արտակարգ համեղ։ Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսն այսօր ասաց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։

Բաղադրամասեր

1 կգ տավարի մսին՝

  • 200 գրամ սալ, 280 գրամ գլուխ սոխ,
  • 300 գրամ հավի բուդ, 1 թեյի գդալ սոդա,
  • 5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ,
  • Աղ ՝ ըստ ճաշակի, 100-150 մլ ջուր,
  • Կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։

Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։ Լավ տրորեք։

Թողեք՝ սառնարանում մի փոքր սառչի և վերջ, քյաբաբի ֆարշը պատրաստ է։

Նյութի աղբյուր՝ xohanooc.com