Սահմռկեցուցիչ կադրեր․ թույլ նյարդերով մարդկանց չդիտել․ 2 զոհի պատճառ դարձած վրաերթի տեսանյութը

14334

Երեկ՝ փետրվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել:

«Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են:

Կատարվում է քննություն։

Տեսանյութը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից