Գյումրին նոր քաղաքապետ կունենա․ Հաճելի անակնկալ հանրությանը

1130

Համառոտ անդրադառնանք Մկոյի կենսագրությանը և անցնեք առաջ։ Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա:

Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց:

Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ):

Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը: Թիմերի լավագույն խաղացողների հիման վրա կազմավորվեց «Армянский проект» ՈՒՀԱ-ի թիմը՝ Հայաստանի ՈՒՀԱ-ի հավաքականը:

Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր:

Մկրտիչ Արզումանյանը մեծ դեր է ունեցել հեղափոխության մեջ, թեկուզ և նրանով, որ այդ կարևոր օրերին հրապարակայնորեն հրաժարվեց նախկին իշխանությունների կողմից իրեն շնորհված վաստակավոր արտիստի կոչումիցL

Այդ, անշուշտ, մեծ կարևորություն ունեցավ և ոգևորեց հասարակությանը:

Օրեր առաջ, համացանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Մկրտիչ Արզումանյանը նոր պաշտոնի է առաջադրվելու:

Այսօր արդեն, կան տեղեկություններ, որ խոսքը հենց Գյումրու քաղաքապետի պաշտոնի մասին է:

Շատ հնարավոր է, որ հայրաքաղաքի նոր ղեկավար դառնա Մկրտիչ Արզումանյանը: