Փափուկ, փքուն, հեշտ է փաթաթվում, չի փշրվում. ռուլետի լավագույն բաղադրատոմսը

2054

Ռուլետի համար խմորի լավագույն բաղադրատոմսը: Ստացվում է համեղ, փափուկ և նուրբ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1/4 բաժակ կաթ, 2ճ.գ. կարագ
  • 100գ ալյուր, 40գ կրախմալ
  • 1թ.գ. փխրեցուցիչ կամ 1թ.գ. սոդա
  • 2/3 բաժակ ալյուր, 1/4թ.գ. աղ, 3 ձու

միջուկը՝ ցանկացած

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Մոտ ~ 42х30 չափի տապակը ծածկել յուղաթղթով:

Կաթսայի մեջ տաքացնել կաթը և կարագը, հանել կրակից՝ երբ այն գրեթե հասնի եռման աստիճանի:

Հարել ձուն և շաքարավազը, մինչ զանգվածը 3 անգամ կբարձրանա: Հարել մոտ 10 րոպե:

Առանձին տարայի մեջ մաղելով լցնել ալյուրը, կրախմալը և աղը:

Ալյուրային զանգվածը լցնել ձվային զանգվածի մեջ, զգուշորեն խառնել գդալով:

Մի քանի գդալ խմոր ավելացնել գոլ կաթին և կարագին, խառնել: Խառնել հիմնական խմորի հետ:

Խմորը լցնել տապակի մեջ, հարթեցնել և թխել մոտ 12-15 րոպե: Այն պիտի ոսկեգույն լինի:

Պատրաստի բիսկվիթին միջուկ քսել և փաթաթել:

Բարի ախորժակ: