Աղոթք զինվորի համար, Տեր Աստված պահիր ու պահպանիր մեր զինվորներին

4929

Թող Տիրոջ Ամենազոր Սուրջ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։

Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու թշնամիների դեմ պատերազմույմ ի փառս Քո սուրբ անվան։

ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար:  Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի  փոխարեն,  որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ…

Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…

Քեզ է վստահված նրանց կայնքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը: Փառք Քեզ ամենազոր, ամենակարող և ամենաբարեգութ

Տեր հավիտյանս հավիտենից Ա Մ ԵՆ