Չե՞ք պատկերացնում ձեր օրն առանց սուրճի. չեք էլ կարող պատկերացնել, թե քանի հիվանդություն կարող է կանխել օրական 2-3 բաժակ սուրճը

989

Սուրճն անհավանական ըմպելիք է։ Այն ոչ միայն անմահական համ և բույր ունի, այլ նաև շատ օգտակար է առողջությանը։

Եթե մտածում էիք, որ սուրճը վնասում է օրգանիզմին, ապա դուք միանգամայն սխալվում էիք։

Սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։

Խորհուրդ է տրվում քրոնիկական հիվանդությունների՝ լյարդի ցիռոզի, չարորակ ուռուցքների, հատկապես շագանակագեղձի ադենոմայի, պանկրեատիտի դեպքում։

Ստորեւ նշվածից պարզ է դառնում, թե ինչու կոֆեինի ցածր պարունակությունը առանձնապես չի ազդում սուրճի օգտակար հատկությունների վրա։

Շատ կարեւոր է նիացինի հետեւյալ հատկությունը. նպաստում է սերոտինի արտադրությանը, պարգեւում է առողջ քուն եւ երջանկության զգացողություն։ Վերջերս հետազոտությունների միջոցով պարզվել է, որ սուրճի լուծամզվածքը (յուղային, ջրային, սպիրտային) բերում է թքի արտադրությունից առաջացող գազերի պակասեցմանը:

Այդ գազերը բավական տհաճ հոտ ունեն: Սովորական ձեւով պատրաստված սեւ սուրճը չի հանգեցնում նման արդյունքի: Գիտնականները փորձեր են կատարում, որպեսզի ստանան տհաճ հոտերը վերացնող դեզոդորանտ սուրճի հատիկներից: