Ուզբեկական անմահական փլավ հավով. Մատներդ էլ հետը կուտես

1127

Բաղադրիչներ` Հավի կրծքամիս – 500 գ,  Բրինձ – 500, Սոխ – 300 գ, Գազար – 500 գ, Սխտոր – 2 հատ, Համեմունք փլավի համար – 1 թ/գ

Պատրաստման եղանակը` Լվանալ և կտրատել հավի կրծքամիսը: Կաթսայի մեջ 1 սմ բուսայուղ լցնել: Կտրատել սոխը և տապակել բուսայուղի մեջ: Հավը համեմել աղով, պղպեղով, շարել ձեթի մեջ: Տապակել բարձր կրակի վրա: Իջեցնել կրակը մինչև նվազագույնը և շոգեխաշել 30 րոպե:

Խոշոր քերիչով քերել գազարը: Հարթ շերտով շարել մսի վրա և շոգեխաշել 20 րոպե: Բրինձը լվանալ: Ավելացնել 1 թ/գ համեմունք և 1 թ/գ աղ, խառնել: Բացել կափարիչը և 2 չմաքրած սխտոր դնել: Վրան հավասար շերտով լցնել բրինձը: Ջուրը եռացնել և զգուշությամբ լցնել բրնձի վրա այնպես, որպեսզի այն բրնձից բարձր լինի 5-7 մմ:

Ծածկել կափարիչով: Շոգեխաշել 30 րոպե: Բացել և խառնել բրինձը: Շոգեխաշել 30 րոպե: Անջատել կրակը և խառնել: Թողնել 15-20 րոպե և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo