Հաց Արքայական. սա փորձելուց հետո այլևս խանութից հաց չեք գնի. միայն իմանաք՝ ինչ փափուկ ու եթերային է ստացվում

377

Աշխարհում կան հացի հազարավոր տեսակներ, ձևեր։ Բայց տանը թխված հացի համն ու բույրը ոչ մի պատրաստի արտադրանք չունի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փափուկ ու շատ համեղ տնական հացի բաղադարտոմս։ Բացի այդ այն նաև շատ գեղեցիկ և ախորժելի տեսք ունի։

Բաղադրիչներ` Կաթ 200 մլ, Ջուր 200 մլ, Բուսայուղ 190 մլ, Չոր խմորիչ 1 ճաշի գդալ. Շաքարավազ 1 ճաշի գդալ, Աղ 1 թեյի գդալ, Ձվի դեղնուց 1 հատ, Ալյուր 830 գ, Քունջութ 0,5 թեյի գդալ, Չեդդեր տեսակի պանիր 120 գ

Պատրաստման եղանակը` Մեծ տարայի մեջ լցնել տաք կաթն ու տաք ջուրը, ավելացնել բուսայուղը, չոր խմորիչը, շաքարավազը, աղը և լավ խառնել։ Քիչ-քիչ ավելացնել ալյուրը, և էլաստիկ խմոր հունցել։ Խմորը ծածկել սննդային թաղանթով և թողնել 4 րոպե։

Հասունացած խմորը տեղափոխել աշխատանքային մակերևույթի վրա, և ձեռքով գնդի ձև տալ։ Տեղափոխել յուղաթուղթ փռված 26 սմ տրամագծով կաղապարի մեջ։

Պանիրը բաժանել 8 մասի, խմորը մտովի բաժանել մասերի և պանիրները տեղադրել այդ մասերի միջև։ Այդպես թողնել ևս 15 րոպե։ Մակերևույթը պատել ձվի դեղնուցով և կենտրոնում լցնել քունջութ։ Ջեռոցը նախապես տաքացնել և եփել 180 աստիճանի տակ 35-40 րոպե։ Քունջութը կարելի է փոխարինել կակաչի սերմերով կամ ըստ ցանկության։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo