Հրաշալի խմորեղեն «Սև կախարդանք»՝ սուրճով և կեֆիրով․ Պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է

1157

Հրաշալի խմորեղեն «Սև կախարդանք» սուրճով և կեֆիրով։ Պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է

Բաղադրիչներ՝ 1 3/4 բաժակ ալյուր, 2 բաժակ շաքար, 3/4 բաժակ կակաոյի փոշի, 2 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, 1 թեյի գդալ աղ,

2 ձու, 1 բաժակ լավ եփած սուրճ, 1 բաժակ կեֆիր, 1/2 բաժակ բուսական յուղ, 1 թեյի գդալ վանիլին կամ վանիլային շաքար,

Շոկոլադե գլազուր՝ կարագ — 80 գրամ, կակաո— 100 գրամ, շաքարի փոշի — 200 գրամ, կաթ— 100 մլ․, վանիլինի փոշի — 1 թեյի գդալ։

Պատրաստումը՝ Խառնեք ամանի մեջ ալյուրը, շաքարը, կակաոն, սոդան, փխրեցուցիչը և աղ, կենտրոնում անցք արեք և լցրեք այնտեղ ձու, սուրճ, կեֆիր, բուսական յուղ և վանիլ։

Հարում ենք մի քանի րոպե միջին արագությամբ։ Խմորը ստացվում է ջրիկ։ Լցնում ենք ֆորմայի մեջ, պատում կարագով և ալյուրով։ Թխում նք 180C աստիճանի տակ 30-40 րոպե։

Թողնել սառի 10 րոպե, իսկ հետո հանել ջեռոցից և թողնել, որ ամբողջովին սառի։ Պատում ենք ցանկացած կրեմով։

Շոկոլադե գլազուրի համար՝ Հալեցնել կարագը, ավելացնել կակա։ Այնուհետև ավելացնել շաքարի փոշի, կաթ և մեկ թեյի գդալ վանիլի փոշի։

Լավ խառնեք, որպեսզի հարթ լինի։ Ավելացրեք ոչ այդքան մեծ քանակությամբ կաթ, եթե գլազուրը խիտ է ստացվել։ Քսում ենք այն խմորեղենի վրա և վերջ շոկոլադե գլազուրով խմորեղենը պատրաստ է։ Դնում ենք 3-4 ժամ սառնարանում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net