Շեֆ խոհարարը ինձ հայտնեց հավը պատրաստելու KFC-ի գաղտնի բաղադրատոմսը, ահա թե ինչպես պետք է պատրաստել անմահական ուտեստը

901

Տևական ժամանակ, սկսած 1940 թվականից, KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը, բայց մի օր Chicago Tribune թերթը հրապարակեց «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը, Բաղադրատոմսը գաղտնի վերցրել էին KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ օրագրից:

Ահա բաղադրատոմսը։

Բաղադրիչները` Ալյուր – 2 բաժակ, Աղ – 2/3 ճ/գ, Ուրցի չոր տերևներ – 1/2 ճ/գ, Ռեհանի չոր տերևներ – 1/2 ճ/գ, Խնկածաղկի (սուսամբար) չոր տերևներ – 1/3 ճ/գ

Աղացած սև պղպեղ – 1 ճ/գ, Չոր մանանեխ – 1 ճ/գ, Կարմիր քաղցր պղպեղ – 4 ճ/գ, Սխտորի աղ – 2 ճ/գ, Աղացած կոճապղպեղ – 3 ճ/գ

Աղացած սպիտակ պղպեղ – 3 ճ/գ, Անյուղ սերուցք – 1 բաժակ, Հարած ձու – 1 հատ, հավ՝ կտրատված մասերի, Կանոլայի յուղ

Պատրաստման եղանակը. Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը և բոլոր համեմուքները։

Մեկ այլ տարայի մեջ հարել սերուցքն ու ձուն։ Հավը 20-30 րեպո պահել այդ խառնուրդի մեջ, այնուհետև հավը դուրս բերել այդ խառնուրդից և սպասել մինչև ավելցուկը հոսի: Թաթախել հավը ալյուրի և համեմունքների խառնուրդի մեջ, թափահարել ավելցուկը: Դնել հավը ցանցի վրա և թողնել 20 րոպե:

Հաստ պատերով կաթսայի մեջ 7-8 սմ բուսայուղ լցնել և տաքացնե, երբ լավ տաքանա կրակն իջեցնել միջին բարձրության և տապակել կտորներն առանձին -առանձին։ Տապակելու ընթացքում1 անգամ շրջել։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն