Ողբերգություն Եվա Ռիվասի ընտանիքում. մահացել է երգչուհու մայրը

1508

Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։

Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը համալրվում է նորերով։

Սակայն այսօր Եվան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։

Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա վատ լուրով կիսվել է երկրպագուների ու հետեւորդների հետ։ Երգչուհին գրել է․

«Իմ ամենամեծ զարդը․․․ նա լքեց ինձ․․ Երկնային արքայություն քեզ, իմ մայրիկ, իմ կյանք»։

Եվայի հետեւորդներն իրենց ցավակցություններն են հայտնել նրան։