Մոսկվա-Երևան չվերթով վերադառնում էի տուն. 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուրը թափեց ոտքերին և սկսեց ցավից լացելով գոռալ՝ հայրիկ, խնդրում եմ, միայն թե չծեծես ինձ… ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ՝ ԿԱՐԴԱԼ ԵՎ ՄՏԱԾԵԼ…

3900

Երեկ Մոսկվա-Երևան չվերթով վերադառնում էի տուն: 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուր թափեց ոտքերին: Նա այնքան ուժեղ գոռաց, որ բոլոր մարդիկ վեր թռան տեղերից:

Վազելով եկան ուղեկցորդուհիները, օգնություն էին առաջարկում, բոլոր կանայք իրենց պայուսկաներից ինչ-որ քսուքներ էին բերում: Իսկ փոքր տղան գոռում էր և խնդրում.

Հայրիկ, հայրիկ, խնդրում եմ, չծեծես ինձ, խնդրում եմ, չհարվածես… Երեխան կարծես չէր զգում այրվածքի ցավը, նա գիտեր, որ հետո ավելի վատ է լինելու…գիտեր, դրա համար էլ վախենում էր: Գիտեր, որ իրեն պիտի ծեծեն: Նրա համար, որ ջուրը թափել էր իր վրա և այրվել: Երեխայի ձայնի մեջ այնքան վախ և սարսափ կար…

Ես քեզ ասում էի, որ զգույշ լինես, ասում էի, զգուշացնում: Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի հարվածեք, եթե նույնիսկ նրանք ինչ-որ վատ բան են արել, եթե նույնիսկ երկուս են ստացել կամ հաց չեն կերել: Առավել ևս մի ծեծեք, եթե անզգուշությամբ իրենք իրենց ցավ են պատճառել:

Ձեր մեջ ուժ գտեք, եղեք պաշտպան, զրուցակից, այլ ոչ թե հակառակորդ: Արեք դա հանուն ձեզ և ձեր երեխայի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo