Ուրախ լուր վարչապետից․ շուրջ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է

3027

ՀՀ վարչապետ ուրախ լուր ունի ՀՀ բնակչության համար։ Գաղտնիք չէ, որ բնակչության մեծ մասը չկարողանալով կատարել բանկային պարտավորությունները, հայտնվել են «սև ցուցակում»։

Եվ ահա վարչապետ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է օրենսդրական փոփոխությունների մասին, ըստ որի շուրջ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, այսինքն՝ «սև ցուցակում» եղած այդքան մարդ կարող է վարկ ստանալ

«Շատ կարևոր է, որ վարկ վերցնող մարդն իր ծախսերն ու անելիքը պլանավորի։ Մենք հանարովորություն ենք տվել, որպեսզի բանկերն ուշացած վարկերի հետ վերակառուցեն նոր վարկը և ժամանակացույց ստեղծեն։

Այսօրվա դրությամբ շուրջ 9 հազար մարդու վարկային պատմություն է վերակառուցվել՝ տոկոս են փոխել, ժամանակցույց են փոխել, տույժ-տուգանքները ներվել են, բայց մայր գումարը պետք է վերադարձվի», -նշեց Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo