Ուրախ լուր բոլոր նրանց համար ովքեր ունեն 2 տարեկան երեխա

3188

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխաների խնամքի նպաստի չափը կավելանա։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Մինչև 2020-ի հուլիսի 1-ը երեխայի խնամքի նպաստի ամենամսյա չափը սահմանված է 18,000 դրամ, սակայն հուլիսի 1-ից նպաստի չափը կավելանա՝ 18,000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, որը չի հանդիսանում վարձու աշխատող, 2020 թ. հուլիսի 1-ից նշանակվող խնամքի նպաստի չափը կկազմի 26,500 դրամ: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կկրկնապատկվի, եթե մայրն ապրում է գյուղական համայնքում և աշխատում է․

– այն կկազմի 53.000 դրամ: Գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ`

– որպես վարձու աշխատող` 26500 դրամ,

– որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26500 դրամ:

Երկվորյակ կամ եռյակ ունենալու դեպքում երեխայի խնամքի նպաստ նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար: 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300, 000 դրամ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն