Ուրախ լուր ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ!!! Կառավարությունը որոշում կայացրեց ՆԵՐԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՄԲՈՂՋ ՊԱՐՏՔԸ. ահա, թե ում վրա է սա տարածվում

2701

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը որոշել է ներել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց 5-17 տարի առաջ նրանց տրամադրված վարկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները վերջիններիս սոցիալական վիճակը բարելավելու համար։

Խոսքը խորհրդային ժամանակներում բռնադատվածներին ու նրանց ժառանգներին։

Սույն որոշումը վերաբերում է սկսած 2002 թվականից պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրված երկարաժամկետ վարկերին, որոնք հատկացվել էին բնակարանային պայմանների ապահովման նպատակով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են և հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները, ՀՀ կառավարությունն որոշեց ներել վարկային ամբողջ պարտքը` ազատելով նրանց վարկային պարտավորություններից ու տարիների ընթացքում ավելացած տույժերի վճարումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo