Մեկ ամիս առաջ բժիշկս խորհուրդ տվեց օգտագործել ԱՅՍ միջոցը. վերջապես ազատվեցի մի շարք հիվանդություններից

872

Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքներից: Ձկան յուղի ամենակարևոր օգտակար հատկությունները: Ձկան յուղի օգտակար հատկությունները

1. Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը: Այն իջեցնում է արյան ճնշումը, իջեցնում է տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ և կարգավորում է սրտխփոցը:

2. Զարգացնում է երեխաների միտքը: Ապացուցվել է, որ հղիության ընթացքում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունող մայրերի երեխաները ավելի լավ են կողմնորոշվում և մտավոր բարձր կարողություններ են ունենում:

3. Բարելավում է մաշկի և մազերի վիճակը: Ձկան յուղը խոնավեցնում է մաշկը, կարող է վերացնել կարմրությունը, բշտիկները կամ ցանը: Այն հոյակապ սնուցում է մազերը` դրանց փայլ, ծավալ հաղորդելով և նպաստելով արագ աճին:

4. Բարելավում է հոգեկան առողջությունը: Պահպանում է դոպամինի և սերոտոնինի մակարդակը, այս երկու հորմոնի հավասարակշռությունը խախտվում է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի կամ ընկճախտի ժամանակ:

5. Դիմացկուն է դարձնում եղանակային ալերգիաների նկատմամբ: Ուժեղացնում է իմունային համակարգը և պաշտպանում քթի խոռոչը և կանխում է ալերգիկ բորբոքումը:

6. Կանխում է վիժումը: Ամրապնդելով սաղմի օրգանները հղիության ժամանակ` օգնում է խուսափել անցանկալի վիժումից:

7. Նվազեցնում է ուղեղի կաթվածի վտանգը: Կաթվածը տեղի է ունենում, երբ արյունատար անոթը խցանվում է, իսկ ձկան յուղը օգնում է վերացնել դրան հանգեցնող գործոնները:

Աղբյուր