Տեսեք՝ ինչ հրաշք բալիկ է Հռիփսիմե Խուրշուդյանի կրտսեր որդին, նա արդեն 40 օրական է, Աստված պահապան բոլոր բալիկներին. ՖՈՏՈ

209

Անցյալ տարի ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ անգամ մայրացավ։ 2019 թվականին Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի ընտանիքը համալրվեց նոր անդամով, լույս աշխարհ եկավ նրա երկրորդ որդին։ Փոքրիկը ծնվել է 3.430 գրամ քաշով և 50 սմ հասակով։

Փոքրիկի անունն ընտրել է Աշոտը՝ Հռիփսիմեի ավագ որդին:

«Ի դեպ, նա չէր ցանկանում ո՛չ քույր, ո՛չ եղբայր ունենալ, մի կերպ ենք համոզել նրան, բայց դեռ չի համակերպվում եղբայր ունենալու մտքի հետ։ Ինքն ուզում էր միայնակ մեծանալ»,- ասել է Հռիփսիմեն։

Փոքրիկ Մարկն արդեն 40 օրական է և Հռիփսիմեն առաջին անգամ հրապարակել է որդու առաջին լուսանկարները: Որդու մասին մայրիկը խոսում է քնքշանքով․ «նա ոչ մեկին նման չէ, ավելի նուրբ է, սպիտակ և շիկահեր»:

Նշենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանի և ծանրամարտիկ Տարոն Թովմասյանն ամուսնացել են 2012 թվականի հոկտեմբերի 18-ին։ Նրանց առաջնեկը ՝ Աշոտը, ծնվել է 2013 թվականին: Ահա ինչպիսին են Հռիփսիմե Խուրշուդյանի որդիները։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfoն