Բարև Մանուել Մանուկյան․ Ախպերս քեզ մի բան կասեմ․ Ես էլ եմ մասնակցել Ապրիլյան պատերազմին․․․ եթե բան ունես ասելու գրի քո անունից ու հերիք շահարկես Ապրիլյան հա Ապրիլյան

454

Ես էլ եմ մասնակցել 2016 թ-ի Ապրիլյան պատերազմին, ես էլ ունեմ խնդիրներ, մեր ջոկատի տղեքն էլ , իրանք էլ բոլորիս հավասար մասնակցել են հեղափոխությանը, բայց ոչ ես, ոչ էլ մեզանից ոչ մեկ մեզ թույլ չենք տալիս ու թույլ չենք տա երբեք Ապրիլյան բառը դրոշ սարքենք ու ամեն օր ասենք կառավարությանը՝ գիտեք մենք Ապրիլյան պատերազմի մասնակից ենք, խի մեզ ուշադրություն չեք դարձնում, բա մենք բեմ ենք բարձրացել, ճանապարհներ ենք փակել, քայլել էնք ։

Մանուել ջան եթե բան ունես ասելու՝ գրի քո անունից ու հերիք շահարկես Ապրիլյան հա Ապրիլյան։

Ասում եմ նրա համար, որովհետև քո անունից չես խոսում՝ խոսում էս բոլորիս անունից, որը մեզ դուր չի գալի ու թույլ չենք տալի ընդհանուրիս անունից խոսաս։

Ու հիմա առանց ամոթի ասում ես Տիկին Աննային՝ Ձեր արցունքները կեղծ էին ։

Դու քո այս գրռումով հաստատեցիր որ կեղծը դու ես, ու գիտե՞ս խի, նրա համար, որ դու հեղափոխությանը մասնակցել ես կոնկրետ ակնկալիքով, բեմ ես բարձրացել ակնկալիքով, քո սեփական շահի համար։

Իսկ ես կասեմ մի բան․ ամոթ այն կռվողին, ով պետք ա կռվի հանուն իր ազգի ու հայրենիքի զուտ սեփական շահի ու ակնկալիք ունենալու կամ փողի համար։ Ոչ մի նվիրյալ նման էժան թեմաներ չի անում ոնց դու ես անում։

Ու դա ես ասում եմ իմ մարտական ընկերների անունից, բացի մի քանի հոգուց, որ ի վերուստ պիցցա գզող են եղել։

Ես խոսում եմ նորից եմ ասում նվիրյալ իմ մարտական ախպերների անունից։ Չափդ ճանաչի ու հրապարակավ ներեղություն կխնդրես Տիկին Հակոբյանից, եթե չէ, ուրեմն այլևս չներկայանաս ոչ մի տեղ հեղափոխական ու հայրենասեր։

Նվիրյալը, մաքուր անշահախնդիր մարդը չի դավանափոխվում ոչ մի պարագայում, բայց, ցավոք, շատերդ փող, տուն, պաշտոն չստանալու համար սկսեցիք քարկոծել վարչապետին ու իր կնոչը։

Մի բան լավ հիշի ու ականջիդ օղ արա, որ ո՛չ Աննան, ո՛չ էլ Նիկոլը մենակ չեն։

Եթե մեր հայ ժողովրդի ընտրյալին ես վիրավորում կամ կնոջը, ուրեմն դու վիրավորում ես հայ ժողովրդին։ Սթափվի՛ր, քանի դեռ ուշ չէ։

Ֆեյսբուք՝ Արա Հովհաննիսյան