Այս տարի Ամանորին այս բաղադրատոմսով պատրաստեցի Միկադոն, հյուրերս հիացած էին, համից չէին հագենում

375

Սա իմ փորձած բաղադրատոմսերից ամենահաջողվածն է, փորձեք, հիանալի է ստացվում։

Բաղադրիչներ: Խմորի համար՝ կարագ — 150 գր, ձու — 2 հատ, թթվասեր — 500 գր, սոդա — 1 թ/գդ, ալյուր — 900 գր

Կրեմի համար՝ ձու — 3 հատ(դեղնուց), շաքարավազ — 1 բաժակ, կաթ — 400 մլ, կակաո — 4ճ/գդ, խտացրած կաթ եփված — 2 տուփ, կարագ — 500 գր

Պատրաստման եղանակ: Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։ Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։

Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։ Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։

Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։ Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5×250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։

Խմորը բաժանում ենք 8-12 մասի։ Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։ Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։

Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։ Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։ Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։ Ապա կտրում ենք և վայելում։ Միկադո` հեշտ պատրաստվող և շատ համեղ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfoն