Սխտորով կարտոֆիլ՝ հունական ձևով, այնքան համեղ է, որ ուզում ես ամեն օր ուտել, համից-հոտից կշտանալ չի լինում

2452

Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել: Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:

Բաղադրիչներ` 0,5 կգ կարտոֆիլ. 1 ատամիկ սխտոր (խոշոր), 2 թեյի գալ բուսայուղ, ¼ բաժակ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ չորացրած օրեգանո, Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, Մաղադանոս

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:

Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել:

Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo