Մոտ օրերին կներկայացնեմ փաստեր Ալեքսանյանի և Փաշինյանի այնպիսի հանցավոր համագործակցության մասին, որ բոլոր սկանդալները կխամրեն

692

Օրերս Կոնստանտինը ՀՀ նախկին վարչապետ, սլավոնական համալսարանի ներկայիս ռեկտոր Արմեն Դարբինյանին մի հատ շատ հստակ հարց էր հղել: Հղում անելով Դարբինյանի այն խոսքերին, որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումը տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն է, Կոնստանտինը խնդրել էր պարոն Դարբինյանին պատասխանել` արդյո՞ք, օրինակ, Մալաթիայի կոմս Սամվել «Le Fiqeau» Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում:

Դարբինյանը հարցադրմանը արձագանքեց անձնական վիրավորանքների շարանով: Ընդ որում, այդ շարանը հասցեագրված էր թե՛ Կոնստանտինին, ով նույնպես զսպվածություն չէր դրսևորել, և թե՛ նրանց, ովքեր սկզբունքորեն չէին անցնում անձերի: Սա էր Դարբինյանի կարծիքով թեման ցրելու լավագույն ձևը: Վերջում էլ բլոկեց Կոնստանտինին:

Մոտ օրերս ձեր բոլորի ուշադրությանն եմ ներկայացնելու մի քանի փաստ, որոնք վկայում են վերոհիշյալ «կոմսի» ու գերագույն գլխավոր խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանցավոր համագործակցության մասին, որ էս «երկիր ՀԺ»-ի ամենագովազդված ու սարսափելի սկանդալները կխամրեն:

Բայց մինչև դրան հասնելը ես մի մարտահրավեր եմ ուզում հայտարարել: Առաջարկում եմ բոլոր ընկերներիս միանալ ինձ ու պարտադրել Արմեն Դարբինյանին վերջիվերջո պատասխանել իրեն հասցեագրված հարցին: «Արդյո՞ք Սամվել Ալեքսանյանի ներկայիս գործունեությունը չի կրում կլանային բնույթ»: Էս պարզ հարցը պետք ա տանք էնքան, մինչև կա՛մ նա պատասխանի, կամ էլ դառնա հայկական սոցցանցերի 2020 թվականի գլխավոր մեմերից մեկը:

Պետք է հերթով այդ հարցը տանք Դարբինյանին, իրեն թեգենք ու կա՛մ ստիպենք, որ պատասխանի, կա՛մ ստիպենք, որ բլոկի մեզ: Բլոկվելու դեպքում մարտահրավեր ենք նետում մեր հաջորդ ընկերոջը: Ու արդեն նա է սկսում անընդհատ նույն հարցադրումը հնչեցնել…

#Դարբինյանը_պիտի_խոսի

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian