7 մեջբերում Վանգայից, որոնք ՊԵՏՔ Է կյանքում գոնե մեկ անգամ կարդալ

1630

Վանգային պետք չէ ներկայացնել, նրա մասին լսել է գրեթե յուրաքանչյուրը։ Նա հայտնի է որպես իր ժամանակների ամենաուժեղ պայծառատես։ Մենք հավաքել ենք 11 մեջբերում Վանգայից և սիրով ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ։

1.Մի պայքարեք հիմարների դեմ․ նրանք այդքան էլ սարսափելի չեն, մի փորձեք նրանց ուղղել կամ փոխել։ Շատ ավելի սարսափելի են ցանցառամիտները։ Նրանք կարող են այնպիսի բան մատուցել, որ կցնցի մի ամբողջ ժողովրդի։

2.Մի մտածեք, որ ամբողջ կյանքն առջևում է։ Դա մոլորություն է։ Ժամանակի միջակայքը, երբ մարդը երիտասարդ է և երբ մարդը ծեր է, շատ չնչին է։

3.Մի խոստացիր, եթե վստահ չես, որ կկարողանաս կատարել խոստումդ․ չէ՞ որ ցավը, որ կպատճառես ուրիշին, վաղ թե ուշ կվերադառնա դեպի քեզ։

4.Մի անգամ Վանգային մի մարդ հարցրեց. «Ասա, իսկ ինչո՞ւ է ինձ համար այդքան դժվար հասնել երջանկության»։ Նա մտածեց և հետո պատասխանեց. «Դու ուժեղ ես, իսկ ուժեղ մարդկանց երջանկությունը դժվար է տրվում, որպեսզի թույլերին հեշտ լինի…»։

5.Մի ցանկացեք չափազանց շատ բան․ դուք չեք կարողանա դրանց դիմաց վճարել։

6.Աստված չի կարող լինել աշխարհում։ Աստված լույս է։ Մարդու մեջ Աստված չկա, բայց Աստծու մեջ կա մարդ։

7.Եթե ցանկանում ես հաղթել թշնամուդ, դարձրու նրան քո ընկերը։