7 նստատեղ ունեցող տրանսպորտի վրա գազաբալոնը կթույլատրվի տեղադրել բացառապես մեքենայի տանիքին

5093

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը առաջարկում են «Տրասնպորտի մասին» օրենքում լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ 7 (ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը կթույլատրվի տեղադրել բացառապես մեքենայի տանիքին:

Այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը ընդունելու դեպքում 6 ամիս ժամանակահատված կտրամադրվի այս օրենքով սահմանված տրանսպորտային  միջոցներին  վերասարքավորվելու համար:

Աղբյուր՝ Իրավաբան.net