ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 415 վարորդներ արդեն կորցրել են բալերը, 4-ը` ավտոմեքենա վարելու իրավունքը

3570

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանում, 271–ը` մարզերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը` վերլուծելով տոնական օրերի խախտումների վիճակագրությունը։

454 ավտոմեքենաների վարորդներից 415–ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Եվս 4-ն ավտոմեքենաները շահագործել են առանց համարանիշների։

Ոստիկանության ծառայողների ուշադրությանն արժանացած վարորդներից 11-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, 21-ն ավտոմեքենան շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը` թաղանթապատված դիմապակիով։

9 վարորդ տուգանվել են երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից` Ճանապարհային երթևեկության բալային համակարգի գործարկումից հետո, անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար վարորդները զրկվում են տարեկան իրենց հատկացվող 9 միավորից 4-ից, առանց համարանիշի ավտոմեքենան շահագործելու համար 1 տարով զրկվում են ավտոմեքենա վարելու իրավունքից։