Ավստրալիան ամբողջությամբ այրվում է. կադրեր, որոնցից սիրտդ ճմլվում է. ՖՈՏՈՇԱՐՔ

688

Ավստրալիայում անտառային հրդեհները հասել են աննախադեպ մասշտաբների, այժմ դրանք կարելի է տեսնել նույնիսկ տիեզերքից:

Իրավիճակը սրվում է ջերմության և ուժեղ քամու հետևանքով: Իշխանությունները երկրում հայտարարել են արտակարգ իրավիճակ:

Բանակը, նավատորմը և կամավորները պայքարում են կրակի դեմ: Կան մահացածներ, անհետ կորածներ, հազարավոր զոհեր. շատերը մնացել են անօթևան:

Մասնագետների պնդմամբ՝ հրդեհներից (որոնք սկսվել են դեռ նախորդ տարվա սեպտեմբերից), Ավստրալիայում այրվել է մոտ 5 միլիոն հեկտար անտառ, մահացել են մինչև կես միլիարդ վայրի կենդանիներ:

Մայրցամաքի հարավ-արևելյան մասում վերանում են կենգուրուներն ու կոալաները, վերջիններիս բնակչությունը նվազել է մոտ մեկ երրորդով: