Ծեծի ենթարկվելուց հետո առաջին անգամ Հովհաննես Ազոյանը գրառում է կատարել

332

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է:

Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի հետհեղափոխական Հայաստանում

այն առ այսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունվարի 3-ին Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ ժամը 4-ի սահմանում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, դերասանին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լ. Ղ-ն, որը ձեռքերով հարվածներ է հասցրել Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին:

Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն: Փաստի առթիվ նյութեր են են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: