Քարդաշյանի աղմկահարույց բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին

299

Քիմը Քարդաշյանը անդրադարձել է հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների կողմից դիմված այս կոչին, և խոսք ուղղել նրանց ու Քոչարյանին:

Սիրելի կոլեգաներ, ես գիտեմ, որ դժավար է ճիշտ չէ խառնվել և ներքաշվել քաղաքականության մեջ, հատկապես այն ոլորտում, որի մեջ եք դուք հիմա:

Գիտեմ նաև թե ինչ դրդապատճառներ եք ունեցել, որպեսզի գնանք այդ քայլին։ Բոլոր դեպքերում, ես չեմ ողջոնում նման որոշումը, թեպետ հասկանում եմ թե ինչի համար է դա արվել:

Խորհուրդ կտամ, որպեսզի այսուհետ որևէ նման գործարքների մեջ չմտնեք ու ընկերական հարաբերությունները չխառնեք քաղաքականության հետ։ Մի բանում համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է վերացնենք՝ չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:

Իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանի մասին․

Պարոն նախագահ, բոլորովին նպատակ չունենալով խառնվելու Հայաստանի ներքին գործերին, այն էլ քաղաքական, ուզում եմ երկու խոսք ասել վերջին դեպքերի հետ կապված:

Դուք համարում եք, որ Ձեր կալանքի տակ մնալը ապօրինի է․ Դուք համարում եք, որ Ձեր դեմ իրականացվում է վենդետա։ Ձեր թիմակիցներից շատերը ասում են թե Ձեզ մեկուսացրել են նաև այն պատճառով, որ Արցախը տան ադրբեջանցիներին:

Աօրինությունների մասին, եկեք չխոսենք․ Հիշեք թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը ճաղերի ետևից նայում արևին։ Իհարկե այդ ժամանակ նախագան Սերժ Սարգսյանն էլ, բայց նրա անունը հաճախ է կապվում Ձեր հետ։ Այսօր նա երկրի ղեկավարն է, իսկ դուք ճաղերի հետևում։

Վստահ եղեք, որ պատմությունը ամեն բան կգցի իր տեղը։ Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից ու եթե Դուք մեղավոր եք, ապա պետք է կրեք Ձեր պատիժը։

Ինչ վերաբերվում է Արցախը հանձնելուն, ապա լավ իմացեք, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում թույլ չի տա նման բան, և ոչ մի ղեկավար չի կարող գնալ այդ քայլին, քանի որ քաջ գիտի թե ինչ է սպասվում նրան դրանից հետո․․․

Իսկ կոնկրետ Փաշինյանի դեպքում, դա առավել քան անհնար է։ Պետք չէ Փաշինյանից պաշպանել Արցախը, քանի որ Արցախի պաշտպանը հայ ժողովուրդն է և անձամբ ես կխորտակեմ այն մարդու կյանքը, որ կփորձի նման քայլեր անել, իսկ Փաշինյանը, վստահաբար, ավելի շատ է մտածում Արցախի անվտանգության մասին, քան ես կամ Դուք․․․

Ինչպես նկատեցիք, ես փորձեցի մնալ կոռեկտության սահմաններում, բայց խորհուրդ եմ տալիս Ձեզ կրակի վրա բենզին չլցնել:

Աղբյուր՝ Newstime