«Սնիկերս» տորթի հրաշալի բաղադրատոմս, պատրաստման հեշտ ու արագ եղանակ

195

«Սնիկերս» տորթը իր համային հատկանիշներով և արտաքին տեսքով խոհանոցում պահանջված խմորեղենի տեսակներից է:

Առաջարկում եքն այդ տորթի պատրաստման այնպիսի եղանակ, որի արդյունքը կգոհացնի և կհիացնեի ձեր հարազատներին ու կարդարացնի ձեր սպասելիքները:

Տորթի շերտերի խմորն ստանալու համար հարկավոր է.

  • 8 հատ ձու, 300 գրամ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդա
  • 4 ճաշի գդալ կակաո, 0.5 թեյի գդալ տորթի սև գույն
  • 60 գրամ թթվասեր, 50մլ. ձեթ, 350 գրամ ալյուր

Բաղադրիչներից իրար միավորել հավկիթն ու շաքարավազը, հարել մինչ փրփրելը:

Նախօրոք իրար խառնել քացախը, սոդան, ձեթը, որն էլ հետո ավելացնել հավկիթային զանգվածի վրա: Ապա խառնելը շարունակելով լցնել մյուս բաղադրիչները:

Ալյուրը լցնելուց առաջ միավորել կակաոյի հետ: Հետո այս մասսային ավելացնել խմորի սև գունանյութ, որ շերտերը հնարավորինս մուգ ստացվեն:

Ստացված խմորանման ոչ պինդ զանգվածը երեք մասի բաժանել, տարածել թավայով մեկ՝ յուղաթղթի վրա, եփել:

Եփելուց հետո թողնել սառչի: Պատրաստել կրեմը՝

  • 200 գրամ կարագ
  • 380 գրամ խտացրած կաթ
  • 300 գրամ գետնանուշ

Իրար միավորել կրեմի հետևյալ բաղադրիչները, չմոռանալ կտրտած, բոված գետնանուշը:

Կրեմը քսել երեք շերտերին, հետո նորից կրեմապատ մակերեսին բոված գետնանուշ տարածել:

Մինչ կտրելը մի քանի ժամով խմորեղենը փոխադրել սառնարան:

Աղբյուր