Իմ էկլերները միշտ արտակարգ են ստացվում՝ շնորհիվ այս բաղադրատոմսի. իսկական ամանորյա սեղանի համար է

554

Առաջարկում ենք էկլերի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը, էկլերները միշտ լավ են ստացվում:

Բաղադրիչներ` Ջուր 1 բաժակ, Աղ մի պտղունց, Մարգարին 125 գրամ, Ալյուր 1 բաժակ, Ձու 6 հատ,

Կրեմի համար` Կաթ 0,5 լ, Ձու 2 հատ, Շաքարավազ 1 բաժակ, Այուր 2 ճաշի գդալ, Օսլա 2 ճաշի գդալ, Կարագ 200 գրամ,

Գլազուրի համար` Թթվասեր 2 ճաշի գդալ, Շաքարավազ 0,5 բաժակ, Կարագ 50 գ, Կակաո 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը` Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել աղը, տաքացնել և ավելացնել մարգարինը և եռացնել:Հենց եռա ավեացնել ալյուրը և անընդհատ խառնելով եփել մոտ 10 րոպե մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:Ջեռոցի տապակը յուղապատել, խմորը ջրով թրջած գդալի օգնությամբ կամ խոհարարական պարկով լցնել տապակի վրա՝ իրարից որոշակի հեռավորության վրա:Եփել 180 աստիճանի տակ 40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել:

Կրեմը պատրաստեու համար կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և վրան գլազուր լցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo