Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները

359

Դու սիրու՞մ ես դդմի սերմեր: Երկար ժամանակ է՝ դդմի սերմերն ամենապահանջված սերմերն են աշխարհում: Խնդիրը միայն համի կամ չափերի մեջ չէ, ուղղակի այս  սերմը բացի հաճույքից մեզ տալիս է անգնահատելի օգուտ:

Դդմի սերմերի թանկարժեք բաղադրությունը

Դդմի սերմերը հանդիսանում են C, E, A և K վիտամինների առատ աղբյուր: E վիտամինը, որը հանդիսանում է հզոր հակաօքսիդիչ, այստեղ առկա է բոլոր տեսակներով, դրա  շնորհիվ դդմի սերմերը դառնում են օրգանիզմը մաքրող և ամրապնդող իդեալական միջոց: Դդմի սերմերը 32-52% հագեցած են դդմի յուղով, որը պարունակում է  մեծ  քանակությամբ ցինկ: Իսկ ցինկը շատ անհրաժեշտ է առողջությանը, մաշկի գեղեցկության, եղունգների, մազերի  և իմունիտետի համար, մանավանդ՝  աշնանը և գարնանը:

Ցինկը արդյունավետ է ազդում նաև տղամարդկանց և կանանց սեռական համակարգի վրա: Նորմալացնում է սեռական հորմոնների առաջացումը, հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի և արգանդի վզիկի խոցերի դեմ: Ֆոսֆորի և ցինկի համամասնությունը բարձրացնում է սպերմատազոիդ շարժունությունը և ձվաբջջի որակը:

Ֆոսֆորի պարունակությամբ այս սերմերը ռեկորդակիր են, 100 գ –ում  պարունակվում է նաև օրվա չափաբաժնի 148% մագնեզիում և 100% մանգան: Եվ բացի դրանցից դդմի սերմերը պարունակում են կալիում, պղինձ, սելեն, երկաթ և բազմաթիվ այլ հանքային նյութեր:

Բուժում դդմի սերմերով

Յուրաքանչյուր տատիկ և մայրիկ գիտի, որ դդմի սերմերը ամենալավ միջոցն են ճիճուների դեմ:

Կանաչ թաղանթում գտնվող քուրբիտեն նյութը հաջողությամբ վերացնում է այդ մակաբույծներին: Հայտնի է  նաև բազմաթիվ այլ բուսական հատկություններ:

Տղամարդկանց շագանակագեղձի համար

Դդմի սերմերը  շագանակագեղձի վրա թողնում են հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են  նյութափոխանակությունը, ապահովում են շագանակագեղձի կանոնավոր աշխատանքը:

Ցածր իմունիտետի դեպքում

E, C վիտամինների և ցինկի բարձր պարունակության շնորհիվ դդմի սերմերը բարձրացնում են իմունիտետը, ցածրացնելով օրգանիզմի հակումը ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ: Օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանն օգնում  է նաև սելենը:

Օսթեոպորոզի դեպքում

Դդմի կորիզները եզակի  են ոչ միայն րանով, որ պարունակում են կալցիում(Ca) , որն անհրաժեշտ է ոսկորներին, այլ նաև մագնեզիում, ինչը պահպանում է և չի թողնում, որ կալցիումը հեռանա օրգանիզմից:

Այս  զարմանահրաշ եռյակը ( կալցիում+մագնեզիում+ցինկ) – իդեալական համադրություն է ոսկրային համակարգի համար: Դդմի սերմերի ամենօրյա ընդունումը շատ օգտակար է, մանավանդ, երբ օսթեոպորոզի ռիսկը ավելի մեծ է:

Նկատելի է, որ սերմերը մշտապես օգտագործող մարդիկ քիչ են հիվանդանում ողնաշարային հիվանդություններով(հոդային): Կմախքի վրա այսպիսի լավ ազդեցություն է թողնում այս մթերքում պարունակվող յուղերը: Իզուր չէ, որ դդմի սերմերն օգտագործում են հոդային հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի դեպքում:

Հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում

Անկանոն արյան ճնշմամբ մարդկանց անհրաժեշտ է օգտագործել դդմի սերմեր:

Սերմերի օգտագործումը սահմանափակված չէ, առավել ևս դրանց օգտագործումը չի վնասի առողջությանը: Այն կկարգավորի ճնշումը և կլավացնի ինքնազգացողությունը: Դա կապված է նրա հետ, որ դդմի  սերմերը պարունակում են ֆիտոստերոլներ՝ բնական միացություններ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել խոլեստիրինի դեմ:

Դեպրեսիայի դեպքում

Դդմի սերմը պարունակում է տրիպտոֆան՝ շատ թանկարժեք ամինաթթու, որը օրգանիզմում դառնում է սերոտին(«երջանկության հորմոն»ՙՙՙ), այսինքն բարձրացնում է  տրամադրությունը: Երեկոյան ժամերին սերոտինը դառնում է մելատոնին, որը կարգավորում է գիշերվա և ցերեկվա քնի ռեժիմը:

Տոքսիկոզի դեպքում

Հղիության ընթացքում կանանց կեսը տառապում են տոքսիկոզից և դրա թողած հետևանքներից, և միայն դդմի  կորիզները  կարող են վերացնել փսխումը և սրտխառնոցը,  ինչպես նաև  մարմնին մատակարարում է  օգտակար  թթուներով և ճարպերով:

Դիաբետի դեպքում

Քչերը գիտեն, որ դդմի սերմերի օրական 20-30 գ օգտագործման դեպքում արյան մեջ ինսուլինի մակարդակը կարգավորվում է: Բժիշկները խորհուրդ են տալիս շաքարախտով հիվանդ մարդուն այն ներառել սննդակարգի մեջ:

Կանանց առողջության դեպքում

A և E վիտամինների (որոնց անվանում են նաև գեղեցկության վիտամիններ), ինչպես նաև ցինկի մեծ քանակություն պարունակելու շնորհիվ դդմի սերմերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մաշկը կմաքրի բշտիկներից և կորյակներից: Ավելին, կամրանան եղունգները, կլավանա մազերի որակը, դրանք կդառնան ամուր:

Դդմի սերմերը հանդիսանում են փրկություն կանանց համար կլիմաքսի շրջանում, չէ՞ որ այն նվազեցնում է քրտնարտադրությունը և անցկացնում է գլխացավը:

Մարսողական համակարգի խնդիրների դեպքում:

Շնորհիվ  մանրաթելերի ահռելի  քանակության , սերմերը լավացնում են մարսողությունը, թեթևացնում է ստամոքսի սպազմը, կանխում են գազերի առաջացումը:

Միզաքարային հիվանդություն

Դդմի սերմերի սիստեմատիկ օգտագործումը կանխում է կալցիումի օքսոլիտի առաջացումը մեզի մեջ, որը հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց միզաքարային հիվանդության ժամանակ: Այն նաև միզամուղ է:

Նևրոզի և սթրեսսի դեպքում

Դդմի սերմերում առկա են B վիտամիններ և կիսահագեցած ճարպաթթուներ(O3), որոնք ամրացնում են նյարդային համակարգը և  պաշտպանում են օրգանիզմը նևրոզից, նյարդային  կծկումներից և այլ սթրեսային հետևանքներից:

Այրոցների դեպքում

Դդմի սերմերը հրաշալի բուժում են տարբեր այրոցները և դժվար  ապաքինվող վերքերը : Դրա համար  սերմերից պատրաստում են  շիլա, դնում են վերքի վրա և  թողնում մի քանի ժամ:

Հակացուցումներ

Գաստրոէնտերոլոգները դդմի սերմերը խորհուրդ չեն տալիս աղեստամոքսային հիվանդությամբ տառապող մարդկանց, ովքեր ունեն բարձր թթվայնություն: Ինչպես նաև աղիքային անանցանելիության դեպքում;

Խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ալերգիա դդմից:

Դդմի սերմերի չափից շատ օգտագործումը վնասում է ատամների էմալը և գիրացնում է:

Մեղրով գնդիկներ դդմի սերմերով պրոստատիտի բուժման համար

Բաղադրություն:

  • 500 գ թարմ դդմի սերմեր
  • 1 բաժակ բնական մեղր

Կեղևազատել սերմերը և չորացնել. Մաքրած սերմերը աղալ մսաղացով: 1 բաժակ մեղրը և աղացած սերմերը լցնել ափսեի մեջ և մանրակրկտորեն խառնել: Այնուհետև մի քանի ժամ թողնել սառնարանում:

Երբ խառնուրդը պնդանա, նրանից պատրաստել փոքր գնդիկներ, այնպես, որ տեղավորվի բերանում, մոտավորապես 2 սմ տրամագծով:

Մեղրով, դդմի սերմերից գնդիկները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Ամեն առավոտ բերանումդ քիչ-քիչ հալեցրու այսպիսի մի գնդիկ և այն կօգնի քեզ ոչ միայն պրոստատիտի բուժման համար: