Գցե՞լ սոխի կճեպը… Երբե՛ք. Օգտագործման 6 անսովոր եղանակ

335

Ոչ բոլորը գիտեն, որ  ոչ միայն սոխը, այլ նաև սոխի կճեպն անհավանական օգուտ են բերում մեր օրգանիզմին:

Սոխի կճեպի մեջ պարունակվում է  հատուկ հակաօքսիդիչ՝ կվերցետին, որը օժտված է հակաալերգիկ հատկություններով: Հետազոտությունները հաստատել են, որ  սոխի սիստեմատիկ օգտագործումը ամրացնում է սիրտ-անոթային համակարգը, իջեցնում է ինֆարկտի և ինսուլտի ռիսկը:

Սոխի կճեպի օգուտը

Ոչ բոլոր տնային տնտեսուհիներին է հայտնի, որ ապուրը, որը պատրաստված է չմաքրված սոխով շատ ավելի օգտակար է  և համեղ: Ճաշատեսակը ձեռք է բերում գեղեցիկ մոխրագույն երանգ, որը հագեցած է  օգտակար միկրոտարրերով, որոնք, ինչպես հետազոտությունները ցույց են տվել,  ավելի շատ պարունակում է  կճեպի,քան  հենց սոխի մեջ:

Եթե նկատել ես, որ քո սենյակային լույսերը իրենց լավ չեն զգում, մի՛ անհանգստացիր:Ուղղակի պատրաստիր սոխի կճեպի թուրմ և պարբերաբար ջրիր բույսերը:

Սոխի կճեպի թուրմը հիանալի միջոց է ցնցումների դեմ: 1 բաժակ եռման ջրի մեջ լցնել 1թ.գ սոխի կճեպ, թողնել 10 րոպե: Ընդունել թուրմը ամեն երեկո 200 գ:

Սոխի կճեպի օգնությամբ կարելի է ներկել մազերը առանց դրանք վնասելու:

Շատ տնային տնտեսուհիներ նախընտրում են տնական հացը: Եվ ճիշտ են անում: Որպեսզի հացը ստացվի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար, անհրաժեշտ է  ալյուրին ավելացնել 1թ.գ  փշրված սոխի կճեպ:

Սոխի կճեպն արդյունավետ է այնպիսի մաշկային հիվանդությունների համար, որոնք են ՝ դերմատիտը, ֆուրունկուլեզը և կոշտուկները: Բուժման համար անհրաժեշտ է պատրաստել մանրացրած սոխի կճեպից և ցանկացած յուղից քսուք: Բաղադրիչները պետք է հարաբերեն, ինչպես 2:3 –ի : Այս միջոցը քսում են մաշկի վնասված մասերին, օրը 2 անգամ: