Այն նույն սև դիմակը! Մաշկի անհարթությունների դեմ պայքարող արդյունավետ միջոց

210

Բոլորովին վերջերս, ողջ համացանցը պարզապես պայթեց նոր պրոֆեսիոնալ դիմակի մասին նորություններով` Black mask: Դրա արտադրողները խոստանում են, որ շատ կարճ ժամկետներում մաշկը կազատվի սև կետիկներից, ակնեյից։ Բայց, իրականում այս ապրանքի գինը ոչ բոլորի գրպանին է հարմար։

Այդ պատճառով, այսօր մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք դրանից ոչ պակաս արդյունավետ և օգտակար դիմակի պատրաստման և օգտագործման եղանակը։ Այն Black Mask -ին փոխարինող հիանալի ալտերնատիվ է։

Պատճառն այն է, որ դրա գլխավոր բաղադրիչը ակտիվացնող ածուխն է, որը ոչ միայն հիանալի մաքրող միջոց է, այլև մաշկը կարող է մաքրել արտաքին աղտոտվածություններից։

Դիմակ՝ ածուխով

Անհրաժեշտ է

  • 2 կոճակ ակտիվացնող ածուխ
  • 1 ճ. գ. կոսմետիկ սև կավ
  • Եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Երկու կոճակ ածուխը խառնիր կավով։ Ավելացրու քիչ քանակությամբ եռացրածջուր, որպեսզի ստացվի թթվասերի խտության զանգված։

Նախապես մաքուր լվացած դեմքին քսիր այս դիմակւ որևէ փոքրիկ տամպոնով, աչքերի շուրջ պետք չէ:

Անհրաժեշտ է 10-15 րոպե թողնել, մինչև խառնուրդը չչորանա։ Այնուհետև լվա ջրով կամ որևէ խոտաբույսային թուրմով։ Օպտիմալ արդյունք գրանցելու համար, ցանկալի է շաբաթը առնվազն 1 անգամ օգտագործել։