ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դարի հարսանիքը». Պզոյի դստեր հարսանյաց արարողության տեսագրությունը

10199

Ինչպես արդեն հայտնել էինք, «Դվին» հյուրանոցում ապրիլի 26-ին կայացել է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր եւ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի  (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական եւ մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցել:

Եվ ահա այսօր hամացանցում է հայտնվել Պզոյի դստեր հարսանիքի տեսագրությունը: