Ամենալավ բնական լուծողականը, որը կմաքրի աղիները և կազատի փորկապությունից

1556

Փորկապությունը  բավականին տարածված խնդիր է և մոլորակի մարդկանց  շուրջ 10 տոկոսը  առնչվում է այդ խնդրի հետ: Դրանով տառապող մարդիկ կհաստատեն, որ այդ խնրից  ազատվելը, կարծես նոր կյանքի սկիզբ լինի:

Այդ խնդրից ազատվելու համար  կան մի շարք դեղամիջոցներ, սակայն ինչու դեղորայք օգտագործել, եթե կարելի է խնդրին լուծում տալ բնական, անվնաս միջոցների  օգնությամբ:

Անհրաժեշտ է

  • 1 բաժակ խուրմա
  • 1 բաժակ սև սալորաչիր
  • 5 բաժակ  եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Խուրման և սև սալորաչիրը մանր կտրատել, վրան լցնել եռացրած ջուր, դնել կրակին և եփել այնքան, մինչև ստացվի թանձր խառնուրդ: Ստացվածը բավարար կլինի երեք շաբաթ օգտագործելու համար: Ընդունել մեկ թեյի գդալ օրը 2-3 անգամ:

Այս միջոցի օգնությամբ հնարավոր կլինի ազատվել փորկապությունից, սակայն պետք է հետազոտվել, որովհետև փորկապությունը կարող է պայմանավորված լինել որևէ հիվանդությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo