«Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնելու». Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյան. ՖՈՏՈՇԱՐՔ

624

Blognews-ը գրում է՝

Երևի կրկին գողացել են Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի հեռախոսն ու կրկին աղմկահարույց գրառումներ կատարել։

Ինչու երևի, որովհետև նախորդ անգամ, երբ կրկին նման բովանդակության գրառում էր հայտնվել, որում նա իր ղեկավարին՝ Աջափնյակի թաղապետին անվանել էր անթասիբ ու անինքնասեր, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել էին ու իր անունից նմանատիպ գրառումներ կատարել։

Այսօր ևս, ինչպես նախորդ դեպքում, Մանուկյանի ֆեյսբուքյան հաշիվն ապաակտիվացրած է։