ԹԵՍՏ. Ընտրեք խաղաքարտը և իմացեք, թե ինչու չեք կարողանում երջանիկ լինել

1387

Ինչու՞ դուք չեք կարողանում գտնել ձեր երջանկությունը։ Լինել երջանիկ՝ նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի իդեալական։ Դա նշանակում է, որ դուք վճռական պետք է լինեք, անկախ որևէ անկատարությունից։ Մենք բոլորս այնքան զբաղված ենք լինում, որ երբեմն զգում ենք մեզ մոռացված և մոլորված։ Երջանկության պահերն անցնում են մեր կողքով, իսկ մենք դրանք չենք տեսնում։

Մենք համարում ենք, որ ուրախությունը գալիս է այն ժամանակ, երբ ամեն ինչ իդեալական է։ Մի մտածեք, որ դուք կլինեք երջանիկ, երբ ազատվեք 15 կգ ավելորդ քաշից կամ երբ ստանաք ցանկալի աշխատավարձը, քանի որ դա այդպես չէ։ Ըստ տարածված մտքերի, մարդիկ երջանիկ են երբ աղքատ չեն կամ չունեն մտահոգություններ։

Այսպիսով ընտրեք խաղաքարտերից մեկը և կարդացեք, թե ինչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար։

Եթե ընտրել եք 1-ը: Դուք չեք կարողանում նկատել ձեր կյանքի երջանկությունը, քանի որ միշտ ինչ-որ մեկի հետ վիճում կամ պայքարում եք։ Դուք բողոքում եք, որ նրանք ձեզ չեն լսում, չեն պատկերացնում իրենց ձեր տեղում, որ չեն հասկանում որ կյանքը շատ ծանր է, որ ոչ ոք չգիտի ձեր տխուր պատմության մասին, որ դուք չեք հասկանում, թե ինչու նրանք ձեզ չեն հասկանում։ Հենց դա ձեզ թույլ չի տալիս տեսնել երջանկությունը, որը շրջապատում է ձեզ։

Եթե ընտրել եք 2-րդը: Դուք չեք նկատում երջանկությունը, քանի որ զբաղված եք նյութական բաներով և դա ձեզ շեղում է։ Չկա ոչ մի վատ բան նյութականին ձգտելու մեջ, սակայն այն խնդիր է դառնում, երբ դառնում է ձեր միակ մտահոգությունը կյանքում և թույլ չի տալիս տեսնել կյանքի երջանկությունը։

Եթե ընտրել եք 3-րդը: Սպասել, որ ինչ-որ մեկը ձեզ երջանիկ է դարձնելու՝ այն է, ինչը ձեզ խանգարում է տեսնել կյանքի երջանկությունը։ Դուք չեք կարողանում դադարել հավատալ նրան, որ երրորդ կողմը կտա ձեզ այն, ինչը դուք չունեք, լինի դա ձեր զուգընկերը, ծնողը, ղեկավարը, կամ ընկերը։

Դուք պետք է հասկանաք, որ ուրախությունը, հույսը, սերը, դրանք բոլորը մեզանից են կախված։ Պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը կաջակցի ձեզ այդ հարցում, քանի որ դա բերում է էմոցիոնալ կախվածության։

Աղբյուր