Տնական խտացրած կաթ, նման բան խանութներում չեք գտնի. այս բաղադրատոմսով ուղղակի ընտիր է ստացվում

1819

«Խտացրած կաթ» բառը արդեն իսկ քաղցր է հնչում և շատերն են այն սիրում:  Խանութներում առաջարկվում է  լայն տեսականի, բայց  այսօր դժվար է գտնել երբեմնի  համեղ խտացրած կաթը, բացի այդ  արտարողները օգտագործում են մեծ քանակությամբ  բուսական ճարպեր:  Խտացրած կաթ կարելի է պատրաստել տանը և դրա համար  կպահանջվի ընդամնեը 10 րոպե:

Բաղադրիչներ` Կաթ — 1 բաժակ; Շաքարավազ — 1 բաժակ; Կաթի փոշի — 1 բաժակ; Կարագ — 50 գ; Ջուր — 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը: Կաթսայի  մեջ լցնել շաքարավազը և ջուր ավելացնել: Պահել կրակի վրա, խառնելով, մինչև շաքարը լիովին լուծվի, վերածվի կարամելի:

Կարագը ավելացնել կարամելին և  պահել կրակի վրա մինչև  կարագը հալվի:

Այդ ընթացքում կաթը տաքացնել և ավելացրնել կարամելի վրա, անընդհատ խառնելով: Մի անհանգստացեք, եթե այս փուլում գնդիկներ առաջանան:Կարամելը մի քանի րոպեում կլուծվի կաթում:

Երբ զանգվածը դառնա միատարր, ավելացնել  կաթի փոշին և խառնել կրակի վրա պահելով ևս 3 րոպե: Խտացրած կաթը սառեցրեք: Խտացրած կաթը պահել սառնարանում:

Աղբյուր