Մարդկանց 90%-ը սխալ են չափում զարկերակային ճնշումը, ահա թե ինչ սխալներ են դրանք և ինչպես է պետք չափել իրականում

2065

Զարկերակային ճնշումը  չափելու համար պահանջվում է տոնոմետր:  Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:

Ինչպես ճիշտ չափել ճնշումը

Ճնշումը չափելուց  առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է: Ճնշումը չափելուց կես ժամ առաջ  խուսափել ծխելուց,  սուրճի, թեյի,  կոլայի ընդունումից:

Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է:

Թևը անշարժ դրված է սեղանին

Պետք է լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում: Պետք է փչովի պարկը  սրտի հետ նույն մակարդակի վրա լինի:

Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել;

Նախքան ճնշումը չափելը  միզապարկը պետք է դատարկել: Հագուստը չպետք է սեղմի ուսը:

Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:

Մի քանի անգամ մի չափեք ճնշումը,  պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի  տարբերությունը նորմալ է:

Արդյունքները ճիշտ չեն լինում  սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո , ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում,  եթե մեջքը հենված չէ հենակին,  եթե ձեռքը  հենված չէ հարթ մակերևույթի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo