49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել ձիգ մարմինը. աստղը հայտարարել է, որ տղամարդիկ մինչ 33 տարեկանը ոչնչի պետք չեն

1077

Անցյալ տարի Ջենիֆոր Լոպեսը նշեց ծննդյան 49-ամյակը Բահամյան կղզիներում ընկերների և ընտանիքի հետ:

Առողջ ապրելակերպը և սպորտով զբաղվելը նրան պարգևատրել են գեղեցիկ մարմնով, որը հիացմունք է առաջացնում երգչուհու 77 միլիոն հետևորդների մոտ:

Ալեքս Ռոդրիգեսը՝ նրա ընկերը, ում հետ Ջեյ Լոն հանդիպում է արդեն 2017-ից, մի սրտառուչ գրառում է արել.

«Ջենիին պետք չեն իրեր, նա երջանկություն գտնում է մարդկանց հետ շփվելով: Նա ամեն ինչ տալիս է մեր երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար:

Ես հույս ունեմ, որ մենք այսօր կարող ենք նրան տալ ամեն ինչ, քանի որ նա արժանի է դրան»:

Ալեքսը զարմացրել է Լոպեսին՝ նրան էկզոտիկ նախաճաշ մատուցելով:

Նրանք երկուսն էլ երկու երեխա ունեն նախկին ամուսնություններից: Նրանք փորձում են ժամանակի մեծ մասը տրամադրել իրենց նորաստեղծ ընտանիքին:

Նշենք, որ Ջենիֆերը նախկինում 3 անգամ ամուսնացած է եղել:

Նրա առաջին ամուսինը եղել է կուբացի Օջանի Նոան: Այն երկար կյանք չունեցավ: Երբ Ջենիֆերը լքեց նրան, Նոան փորձեց ընտանեկան տեսանյութը վաճառել:

Տեսանյութը գնահատվել է 5 միլիոն դոլար, սակայն արդյունքում դատարանի կողմից արգելք ստացավ:

Ավելի ուշ Ջեյ Լոն ամուսնացավ Քրիս Ջադայի հետ, ում հետ ապրեց 2001-2003 թվականներին:

Զույգերին՝ Մաքսին ու Էմմային, ունեցել է իր 3-րդ ամուսնուց: Մարկ Էնթոնիից բաժանվելու պատճառը եղել են խանդը և նրա դավաճանությունները:

Բաժանությունից հետո Ջենիֆերը հանդիպում է Կասպեր Սմարթի՝ իր պարողներից մեկի հետ: երիտասարդ ընկերն օգնեց նրան դուրս գալ բաժանության ծանր վիճակից: Տարիքային տարբերությունը 18 տարի էր:

Վերջին հարցազրույցներից մեկում երգչուհին հայտարարել է, որ քանի դեռ տղամարդը 33 տարեկան չէ, նա ոչնչի պետք չէ:

Աղբյուր՝ Blognews.am