«Բորո պլյուս». ԳԱՆՁ, որ պետք է լինի բոլորի տներում. որն ընտրել, կանաչը թե՞ մանուշակագույնը

5687

Այս ունիվերսալ կրեմն իրոք գովասանքի է արժանի: Սա, չնայած իր մատչելիությանը, ազատում է բազմաթիվ խնդիրներից:  «Բորո պլուսը» պատրաստվում է բնական բաղադրիչներից, այն հականեխիչ ազդեցություն է գործում:  Արագ լավացնում է վերքերը:

Շատերին է հետաքրքրում, թե որն է կանաչ և մանուշակագույն տուփերով «Բորո պլյուսի» տարբերությունը: Այդ երկու տուփերի բաղադրությունը  նույնն է, դրանք տարբերվում են միայն հոտով և խտությամբ: Մանուշակագույնը ավելի թանձր է և ավելի յուղոտ, շատ հարմար է ձմռանը մաշկի խնամքի համար,  ունի  արտահայտված հոտ:

Կանաչը  ավելի թեթև խտություն ունի և շատ հարմար է տարբեր խնդիրներով մաշկի համար, քանի որ այն յուղոտ չէ: Ահա դրանց ողջ տարբերությունը:

«Բորո պլյուս» պետք է լինի  բոլորի բնակարաններում:

Չոր մաշկի համար այն կարելի է օգտագործել, կոսմետիկ պրոցեդուրաներից, պիլինգներից հետո:

Կարելի է օգտագործել որպես ձեռքի մաշկը խնամող կրեմ: Վերացնում է պզուկները և ակնեն:

Հանում է շրթունքների ճքճքվածությունը, արդյունավետ է նույնիսկ հերպեսի դեպքում:

Բուժում է այրվածքները: Շատ արագ լավացնում է վերքերը: Հանգստացնում է մաշկը  ալերգիայի դեպքում, նաև սափրվելուց հետո:

Բուժում է կրունկների ճաքերը և կանխում է դրանց առաջացումը:  Բացի այդ, քսուկն ունի նաև հակասնկային  էֆեկտ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo