Ինչպես է Քրիստինե Պեպելյանը նշել իր ծննդյան տարեդարձը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

2203

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երեկ մտերիմների և ընկերների հետ նշել է իր ծննդյան տարեդարձը՝ 39-ամյակը:

Խնջույքին ներկա էին նաև Ագա Քանքանյանը, Աննա Թովմասյանը, Վիկա Մարտիրոսյանը, Ելենա Արշակյանը:

Դիմահարդար Ագա Քանքանյանն իր Ինստագրամի էջում այսպես էր շնորհավորել երգչուհուն. «Իմ սիրելի ընկերուհի, շնորհավոր ծնունդդ։

18 տարուց ավել է, ինչ աշխատում և ընկերություն ենք անում, առաջին իսկ տեսահոլովակից միասին ենք անցել այս երկար ճանապարհը, և երջանիկ եմ, որ այսօր լիարժեք ես նշում ծննդյանդ տոնը, իսկ գլխավոր պատճառը փոքրիկ հրաշքդ է՝ Արեգը։

Ուզում եմ՝ միշտ այսքան երջանիկ լինես, սիրելի մարդկանցով շրջապատված։ Սիրում եմ քեզ»։

Աղբյուր