Շերտավոր խմոր՝ ընդամենը 10 րոպեում. հեշտ, արագ, իսկ դրանից պատրաստված թխվածքները՝ անմահական. լավագույն բաղադրատոմսը

13819

Այս հրաշալի խմորը իմ օգնականն է, պատրաստվում է շատ արագ, մոտ 10 րոպեում, և դրանից կարելի է պատրաստել  հիանալի, խրխրթան, շերտավոր  և շատ համեղ թխվածքներ:

Ուղղակի բաղադրիչները հերթականությամբ խառնում ենք և ստացված խմորը դնում ենք սառնարանը: Կարելի է պահել նաև սառցախցիկում:

Բաղադրիչները կարելի է փոխարինել, օրինակ, թթվասերը կարող ենք փոխարինել կեֆիրով,  կարող ենք ալյուր ավեացնել, եթե կպչում է ձեռքերին,  կարող ենք  կարագի փոխարեն մարգարին օգտագործել: Ստացվում է փափուկ և  էլաստիկ խմոր:

Բաղադրիչներ` 200 գ մարգարին, 1 դեղնուց, 100 մլ թթվասեր, Աղ մի պտղունց, 500 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Մարգարինը և ալյուրը միացնել և ձեռքով լավ տրորել,  ավելացնել դեղնուցը և թթվասերը: Խմոր հունցել, եթե խմոը կպչում է ձեռքերին, ապա ալյուր ավելացնել: Լավ հունցել և դնել սառնարանը:

Աղբյուր