Տնական «Նուտելլա» հաշված րոպեների ընթացքում, ես չէի պատկերացնում, որ նուտելլան այսքան հեշտ է պատրաստվում, սա իսկական նվեր է երեխաների համար

972

Տնական նուտելլա պատաստելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե: Եվ ամենակարևորն այն է, որ համը ամենևին չի զիջում գործարանային արտադրանքին:  Սա հիանալի տարբերակ է նախաճաշի համար և առավելությունն այն է, որ ոչ մի հավելում, սինթետիկ արոմատիզատոր չի պարունակում: Եվ բացի այդ բաղադրիչները մատչելի են և հասանելի բոլորին: Մի խոսքով պատրաստեք և համոզվեք ինքներդ:

Բաղադրիչներ

  • 350 մլ բուսայուղ (առանց հոտի), 0,5 բաժակ շաքարի փոշի կամ շաքարավազ
  • 2-3 ճաշի գալ կաթի փոշի, 0,5 բաճակ ընկույզ, 150 մլ կաթ
  • 2-3 ճաշի գալ կակաո, Վանիլին ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթը գոլացնել, ավելացնել շաքարավազը կամ շաքարի փոշին և վանիլինը: Այնուհետև ավելացնել բուսայուղը և հարել բլենդերի օգնությամբ բարձր արագության տակ:

Ավելացնել կակաոն և կաթի փոշին, և շարունակել հարել: Վերջում ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել:

Ահա և  պատրաստ է: Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo