Անմահական բաստուրմայի եղանակ հատուկ խորովածի համար. միսը եփվելուց հետո ուղղակի հալչում է բերանում

2350

Ահա մի քանի բաղադրատոմս, թե ինչպես կարելի է մշակել խորովածի միսը, որպեսզի այն փափուկ ու համեղ լինի։

1. 2 կիլոգրամ մսին մեկ մեծ կամ երկու փոքր կիվի վերցրեք։ Եթե հասած է, ձեռքով ճզմեք ու խառնեք մսի հետ կամ կտրատեք ու այդպես խառնեք մսին։ Լավ խառնելուց հետո սոխ և համեմունքներ ավելացրեք՝ աղ, պղպղեղ, թողեք կես ժամ։ Խորովածն աննման համ կունենա։

2. 2 հատ նուռը, 2/3 բաժակ գինին, սոխը խառնեք։ Այսքանը նախատեսված է 4 կգ մսի համար։ Խառնեք մսին, դեռ աղ մի ավելացրեք։ Թողեք մնա գիշերը, ապա խորովելուց 1,5 ժամ առաջ աղ ավելացրեք, խառնեք։

3. Մսի վրա գազավորված հանքային ջուր լցրեք ու թողեք 2 ժամ, ապա ավելացրեք համեմունքները ձեր ճաշակով, մայոնեզ կամ թթվասեր քսեք, թողեք 10-15 րոպե ու դրեք կրակին։

Աղբյուր