Ես տարիներ շարունակ էկլեր պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով. երբեք հուսախաբ չի արել, միշտ ընտիր է ստացվում

2345

Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում էկլերները միշտ լավ են ստացվում:

Բաղադրիչներ` Ջուր 1 բաժակ, Աղ  մի պտղունց, Մարգարին 125 գրամ, Ալյուր 1 բաժակ, Ձու 6 հատ, Կրեմ, Կաթ 0,5 լ, Ձու 2 հատ, Շաքարավազ 1 բաժակ, Այուր 2 ճաշի գդալ, Օսլա 2 ճաշի գդալ, Կարագ 200 գրամ, Գլազուր, Թթվասեր 2 ճաշի գդալ, Շաքարավազ 0,5 բաժակ, Կարագ 50 գ, Կակաո 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել աղը և մարգարինը և եռացնել:Երբ եռա ավեացնել  ալյուրը և  լավ խառնելով  մոտ 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և աստիճանաբար մեկ առ մեկ կոտրել ձվերը և լավ խառնել:

Տապակի վրա  բուսայուղ քսել և ջրով թրջած գդալով  կամ խոհարարական պարկի օգնությամբ  խմորը դնել  տապակի վրա լցնելով իրարիից որոշակի հեռավորության վրա:

Եփել 180 աստիճանի տակ  40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել:

Կրեմը պատրաստեու համար  կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել  ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը  համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:

Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի  համասեռ  զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և  վրան  գլազուր լցնել:

Աղբյուր