Միսը կրեմլովյան բաղադրատոմսով, միսն ուղղակի հալչում է բերանում, համն անմոռանալի է ու աննկարագրելի

1163

Բաղադրիչներ

  • Տավարի միս 1 կգ, Սոխ 2 գլուխ, Սխտոր 10 ատամիկ
  • Ջուր 150 մլ, Կարագ  200 գ, Շաքարավազ 1 ճաշի գալ
  • Աղ 1 ճաշի գդդալ, Քացախ (9%) 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Սոխը և սխտորը մաքրել, լվանալ, սոխը կտրատել շրջանակներով, սխտորը մանրացնել: Կարագը  կտրատել խոշոր կտորներով:

Միսը կտրատել միջին չափի կտորների:

Հաստ պատերով կաթսայի մեջ դասավորել միսը, վրան սոխի շրջանակները,  լցնել  տաք կամ եռացրած ջուր ՝150 մլ: Վրայից շարել կարագի կտորները:

Կափարիչով փակել և դնել ուժեղ կրակի վրա: Երբ սկսի եռալ, կրակն իջեցնել ու եփել մարմանդ կրակի վրա մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում կափարիչը չբացել:

60 րոպե անց մանրացված սխտորը լցնել կաթսայի մեջ , ավելացնել շաքարավազը, աղը և քացախը: Լավ խառնել, եփել ևս մեկ ժամ, այդ ընթացքում նույնպես կափարիչը չբացել:

Կարելի է մատուցել  ցանակացած խավարտով:

Նյութը հրապարակման պատրաստեց` Goodinfo