Խոզի մսի պատրաստման այս եղանակը ինձ ուղղակի խելքահան է արել, այնքան համեղ և հյութալի է ստացվում, որ համից չես հագենում. աննկարագրելի է

2197

Բաղադրիչներ

  • Խոզի միս 800 գ., Սերկևիլ  3 հատ
  • Սոխ  1 հատ, Կարմիր գինի 100 մլ
  • Հավի արգանակ   100 մլ, Կիտրոնի հյութ  2 ճաշի գդալ
  • Սխտոր  3 ատամիկ, Դափնու տերև  2 հատ
  • Հատիկավոր սև պղպեղ 0,5 թեյի գդալ
  • Աղ  ըստ ճաշակի, Աղացած սև պղպեղ  ըստ ճաշակի
  • Կանաչի ըստ ճաշակի, Բուսայուղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սերկևիլի կեղևը մաքրել, բաժանել շերտերի, սերմնատուփը հեռացնել: Տապակել  բուսայուղով և լցնել առանձին ափսեի մեջ:

Նույն թավայի մեջ տապակել խոզի միսը, բարձր կրակի վրա, մինչև  ոսկեգունի, և դնել առանձին ափսեի վրա:

Սոխը կտրատել շրջանակներով, տապակել մինչև ոսկեգույն դառնա, ավելացնել  գինին, հատիկավոր սև պղպեղը և դափնու տերևը: Պահել կրակի վրա մինչև հեղուկը ամբողջությամբ գոլորշիանա:

Ավելացնել արգանակը, ճզմած սխտորը և կիտրոնի հյութը: Պահել կրակի վրա  ևս 2-3 րոպե, այնուհետև ավելացնել միսը, աղը և աղացած սև պղպեղը: Եթե հեղուկը գոլորշիանում է ավելացնել առացրած ջուր կամ արգանակ, եփել կես ժամ:

Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել  տապակած սերկևիլը:  Մատուցել կանաչիով զարդարված:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo