Խորանն ու խաչն անվնաս էին մնացել… Ի՞նչ էր մնացել Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում հրդեհը մարելուց հետո. ՖՈՏՈՇԱՐՔ

1010

Ցանցում հայտնվել են կադրեր, որոնցում պատկերված են Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում հրդեհի հետեւանքները։ Երևում են կադրեր, որոնք արված են տաճարի դռների մոտ, ինչպես նաեւ նրա ներսում։

Հրդեհը տաճարում սկսվել էր երկուշաբթի օրը։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Արտակարգ դրության վայր էին եկել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը։

Հրդեհի տարածումը բացատրվում է նրանով, որ բազիլիկ կառույցում ընթանում էին վերականգնողական աշխատանքներ, և տարածքն ամբողջությամբ շինարարական փայտերով էր պատված։

Շուրջ 500 հրշեջ ավելի քան 8 ժամ փորձեցին առանց լուրջ վնաս հացնելու տեղայնացնել ու մարել կրակը։

Այն մարելու օդային տարբերակն անհնար էր, քանի որ ջրի ծանրության տակ հիմնական շինությունը կարող էր փլվել։

Այս պահին հրդեհը գրեթե մարված է։ Կրակի տարածումը կանխվել է, մնացել են մի քանի ծխացող օջախներ։

Հետաքրքրական է, որ խորանն ու խորանի խաչն անվնաս էին մնացել։

Քրիստոսի փշե պսակը, որը ևս պահվում էր այստեղ, անվտանգ տեղ էր տեղափոխվել, իսկ օրեր առաջ էլ, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, հեռացրել էին տաճարի արձանները։

Աղբյուր՝ Blognews.am